ԱԱԾ են հրավիրվել Արծվիկ Մինասյանն ու ևս երկու անձ․ նրանք միասին հեռացան ՀՅԴ գրասենյակից |armtimes.com|
13:21 - 12 նոյեմբերի, 2020

ԱԱԾ են հրավիրվել Արծվիկ Մինասյանն ու ևս երկու անձ․ նրանք միասին հեռացան ՀՅԴ գրասենյակից |armtimes.com|

armtimes.com: «Հայ հեղափոխական դաշնակցություն» գրասենյակում այսօր հրավիրված ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ ԱԱԾ աշխատակիցները եկել եւ ԱԱԾ են հրավիրել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին եւ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են նրանք ԱԱԾ աշխատակիցների հետ մեքենա նստում եւ հեռանում։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ քաղաքական բանտարկյալների բույլը ՀՀ-ում շարուանկվում է․ «Իսկ քաղաքական բանտարկյալներ ունենք հենց երեկվանից, երբ հանրահավաքը դեռ չսկսված՝ Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը, Արցախում սեւ գործ կատարած իշխանությունը որոշել է նաեւ ՀՀ-ում որդեգրել ռեպրեսիաների, ճնշումների, քաղաքական բռնաճնշումների քաղաքակնություն՝ փորձելով լռեցնել մեզ, հայ ժողովրի ցասումը, վիրավորված արժանապատվությունը լեռեցնել, ինչը չի հաջողվի»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել