azatutyun.am: Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում, ուր այցելել է մարտական գործողությունների ավարտից հետո։
«Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում», - ասել է նա։
Ալիևը տեղեկացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել՝ նշելով, որ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։
«Ինչպես նախկինում հայտարարել էի, այս հակամարտության կարգավորման ռազմաքաղաքական ճանապարհ կա, և Ադրբեջանը դա ցույց տվեց մարտի դաշտում», - ասել է նա։
comment.count (0)