ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների մասին նոր դրվագներ
18:10 - 18 նոյեմբերի, 2020

ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների մասին նոր դրվագներ

Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:
Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:

Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:
Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:
Փառք մեր հերոս տղաներին:

Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել