Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին |armenpress.am|
13:06 - 19 նոյեմբերի, 2020

Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին |armenpress.am|

armenpress.am: Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի տեղական մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:

«ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները: Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,-ասաց Հայկակ Արշամյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք կլինի Եվրոպայում: Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնետոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնետոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել