Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Արցախին՝ այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ: Այս մասին տեղեկանում է Հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակումից:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենամթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը:
comment.count (0)