«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը
16:03 - 19 հունվարի, 2023

«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին հայտնում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նիստի ժամանակ ժամանակ քննարկվել է նաև Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը:

«Համահայկական համախմբման շնորհիվ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով առաջին փուլով «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անրաժեշտության դեղորայքի տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից հիշեցնում են նաև, որ 2021-2022թթ.-ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմոլորտ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր:

Լուսանկարը՝ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել