factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը պահպանում է դրական ուղղվածությունը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է երկրի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Անկարան ջանում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ, չնայած մի շարք հարցերի առկայությունը, որոնց շուրջ չի հաջողվում պայմանավորվել։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն մասն են: Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։
Չնայած այն հարցերի առկայությանը, որոնց շուրջ չենք կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք պահպանել կենդանի երկխոսությունը և գալ ընդհանուր հայտարարի։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Չավուշօղլուն։
comment.count (0)