Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային հետ կանչել Մինսկի խմբի համանախագահների կազմից |azatutyun.am|
13:44 - 26 նոյեմբերի, 2020

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային հետ կանչել Մինսկի խմբի համանախագահների կազմից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։ Այդ մասին ասված է Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօր ընդունած հայտարարության մեջ։

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիայի հետկանչի պահանջով։ Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը», - նշված է ադրբեջանական խորհրդարանի հայտարարությունում։

Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել