armenpress.am: Իրանի խորհրդարանը հաստատել Է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը:
Նրա տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին խորհրդարանի նիստի ընթացքում 251 պատգամավոր կողմ Է քվեարկել «պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառում» անվանմամբ նախագծին: Օրինագիծը, ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ենթադրում Է երկրում տարեկան 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից բարձր ուրանը համարվում Է զինագործական) 120 կիլոգրամ ուրանի արտադրություն եւ կուտակում, ինչպես նաեւ ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Ներկայում Իրանը 4 տոկոսից բարձր մակարդակի ուրան Է հարստացնում՝ 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված Է համաձայնագրով:
Բացի այդ, ինչպես հայտնել են խորհրդարանականները, ուրանի հարստացման համար ենթադրվում Է IR-2M ցենտրիֆուգի եւ IR-6 ցենտրիֆուգի գործարկում այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում Է IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգի օգտագործում: Նախագիծը ենթադրում Է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի «օպտիմալացում» 40 մեգավատ հզորությամբ եւ 40 մեգավատ հզորությամբ ծանր ջրով աշխատող եւս մեկ ռեակտորի շինարարություն՝ բժշկական նպատակներով ռադիոիզոտոպներ արտադրելու համար:
Օրինագծի վավերացման համար անհրաժեշտ Է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում իշխանության հատուկ վերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որն օրինագծերի ստուգում Է անցկացնում: Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի ի կատար ածելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)