ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|
18:42 - 04 դեկտեմբերի, 2020

ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրանու Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար ՈՒԵՖԱ-ից չի ստացել 2,25 միլիոն եվրո պարգևավճար:

Առցանց մամուլի ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Իրականում մենք չենք ստացել 2,25 միլիոն եվրո գումար: Ես ինքս փորձեցի ճշտել տեղեկության սկզբնաղբյուրը և որքան հասկացա այն սխալ թարգմանության հետևանք է: Անգլիական մամուլում կա գումարի բաշխման մեխանիզմը, որը վերաբերում էր ոչ թե այս Ազգերի լիգայի խաղարկությանը, այլ` նախորդին: Մենք նման գումար չենք ստացել, բայց դեմ չենք լինի ստանալուն»,-ասաց Մելիքբեկյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո:

A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել