Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին
12:58 - 08 դեկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրականացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է կայացվել նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել