tert.am։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու են չեղարկվել Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը:
Այս մասին հայտնեցին դեսպանատնից և նշեցին, որ իրենց կառույցն իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով և չի մեկնաբանում արդարադատության որոշումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:
«Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,-ասել էր Վալանսի քաղաքապետը:
comment.count (0)