ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների դեմ
 |tert.am|
22:02 - 10 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների դեմ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրանց մեղադրում են մարդու իրավունքները խախտելու մեջ:

Ամերիկյան պատժամիջոցային ցանկում «Մագնիտսկու ակտի» շրջանակներում ընդգրկվել են Չեչնիայի ղեկավարի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մարտինով Դանիիլը, Հանրապետության փոխվարչապետ Ուսմաև Վախիտը, Ռամզան Քադիրովի ներկայացուցիչ Սաբսաբի Զիյադը և Չեչնիայի այլ ներկայացուցիչներ:  

Բրիտանական պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Չեչնիայի Արգուն քաղաքի  ոստիկանապետը, Չեչնիայի ներքին գործերի փոխնախարարը և «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատը: Նրանց դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել