Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին
19:28 - 11 դեկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առաձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը,  քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք առաջարկներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել