Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
 |shantnews.am|
22:34 - 11 դեկտեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ |shantnews.am|

shantnews.am: Էջմիածնից զորակոչված ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ավելի քան 50 օր է՝ իրենց տղաներից լուր չունեն։ Նրանք պնդում են, որ այս ընթացքում պատկան մարմիններից որևէ հստակ տեղեկություն չեն ստացել: Այսօր ևս հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասերից մեկի մերձակայքում։ Նրանց պահանջը մեկն է՝ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր իրենց որդիներին են զորակոչվել:

Կեսօրին ակցիայի մասնակիցների և գնդի հրամանատարի միջև վիճաբանություն է սկսվել։ Ծնողները կոտրել են նաև ապակիներ։ Շտաբի պաշարումը դադարեցնելու համար անհետ կորած զինծառայողի մորը՝ Անահիտ Ադոյանին, ներս են հրավիրել։ Վերջինս Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանի հետ մոտ մեկ ժամ բանակցելուց հետո հայտարարել է, որ կտրուկ գործողությունները դադարեցնում են, բայց չեն հեռանալու։

 «Հորիզոնի» հետ ունեցած հեռախոսազրույցում Անահիտ Ադոյանը տեղեկացրել է, որ զորամասի տարածքում ակցիան այսօր դադարեցրել են, և ՌՈ ներկայացուցչի խոստման համաձայն՝ կսպասեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել