Արցախում մեկ օրում հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական |shantnews.am|
18:16 - 12 դեկտեմբերի, 2020

Արցախում մեկ օրում հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական |shantnews.am|

shantnews.am: Արցախում շարունակվում են ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում ինժեներական և սակրավորական աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում: Ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, 130 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական, hաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նոյեմբերի 23-ից ընթացող ականազերծման աշխատանքների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 148,97 հեկտար տարածք, 31,1 կմ ճանապարհ, 325 տուն և այլ շինություններ, այդ թվում սոցիալական նշանակության 8 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթյունավտանգ առարկա: Լիսագորում վերջին մեկ օրում վերականգնվել է 500մ էլեկտրահաղորդման մալուխ, 1,5 կմ գազատարի պահուստային հատված։

Մարտակերտի  բնակկոմունալ  ծառայության և ռուս խաղաղապահների համատեղ ուժերով քաղաքում վերականգնվում և վերանորոգվում են տները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է մեկ տուն և 250մ էլեկտրահաղորդման մալուխ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել