ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի առաջին խախտման մասին |tert.am|
19:39 - 12 դեկտեմբերի, 2020

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի առաջին խախտման մասին |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում հրադադար ռեժիմը ռազմական գործողությունների ավարտից և ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ խախտվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: 

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել