Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 560 մարդ
 |1lurer.am|
09:28 - 15 դեկտեմբերի, 2020

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 560 մարդ |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

 
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 566 մարդու: 
 
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 39 700 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել