Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է Շուշիի գյուղերում տիրող իրավիճակը
 |m.armeniasputnik.am|
23:52 - 15 դեկտեմբերի, 2020

Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է Շուշիի գյուղերում տիրող իրավիճակը |m.armeniasputnik.am|

m.armeniasputnik.am: Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները քիչ առաջ հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից։ Տեղեկությունը հայտնեց Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասաց Միրզոյանը։

Հարցին, թե  Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի տարածքում կա՞ն արդյոք հայ զինծառայողներ, Միրզոյանը ասաց, որ բանակ որպես այդպիսին տեղում չկա։

«Զինվորներ կան, բայց համատարած կանգնած չեն, առաջնագիծ չկա, խրամատներ չկան», – ասաց նախարարը։

Նա շեշտեց, որ Շուշիի շրջանի բոլոր գյուղերը` բացառությամբ պատերազմի ժամանակ գրավված Շուշիի ամենախոշոր գյուղի` Քարինտակի, մտնում են Լաչինի 5 կմ–անոց միջանցքի մեջ և ըստ այդմ պետք է մնան հայկական կողմի վերահսկողության տակ։ Խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր և Քիրսավան գյուղերի մասին է։

«Հիմա ստացվում է` այդ գյուղերը շրջափակման մեջ են, սակայն դրանք Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա։ Չնայած Խծաբերդի մասին էլ նման բան չկար, բայց նրանք հարձակվեցին ու գրավեցին գյուղը», – ասաց Միրզոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել