Եվս 8 հզոր դիզելային գեներատոր է տարվում Արցախ. յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մեկ համայնքի
21:00 - 18 դեկտեմբերի, 2020

Եվս 8 հզոր դիզելային գեներատոր է տարվում Արցախ. յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մեկ համայնքի

Եվս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու նշում, որ պատերազմի սկզբից առ այսօր հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված բնակավայրերին:

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք–արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել