Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
12:31 - 21 դեկտեմբերի, 2020

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Սառնակունք գյուղում:

Քաղաքացիներից մեկը շեշտեց՝ մեր բանակը չի պարտվել, Փաշինյանն արձագանքեց.

«Մեր բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է»:

Վարչապետը նշեց՝ դա, սակայն, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ չեն ծագել: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ պետք է մեր կյանքը նորովի կառուցենք, իսկ դրա համար պետք է վճռականություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել