tert.am: Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա տեղի ունեցած հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը, հայտնում է CNN լրատվականը:
Իրաքցի զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ կիրակի օրն ընկած հրթիռի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ իրաքցի զինվոր: Զինվորականները հայտնել են, որ հրթիռների մեծ մասը հարվածել է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող Քադիսիա բնակելի թաղամասին՝ վնասելով մի քանի շենքեր և մեքենաներ:
Մինչդեռ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ դեսպանատան շենքին փոքր վնաս է հասցվել, բայց որևէ վիրավոր կամ զոհ չկա:
Իրաքի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ «Կանաչ գոտու թիրախավորումը ահաբեկչություն է, որը վտանգում է անմեղ քաղաքացիների անվտանգությունը, կյանքն ու նրանց ունեցվածքը:
«Դիվանագիտական առաքելությունների թիրախավորումը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունն ու նրա արտաքին կապերը»,- ասել է մամուլի խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակման համար մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին:
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)