Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը
21:55 - 24 դեկտեմբերի, 2020

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու  ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել