Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան
12:22 - 26 դեկտեմբերի, 2020

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին:

Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ի՞նչ կարող ենք անել Արցախի համար, ինչպե՞ս աջակցել, ինչի՞ կարիք կա։

Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, որոնք տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել