Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ |armenpress.am|
12:30 - 26 դեկտեմբերի, 2020

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ |armenpress.am|

armenpress.am։ Իսրայելի բանակը հայտնել է  Գազայի հատվածից արձակված  երկու հրթիռ խոցելու մասին:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հրթիռները խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:

«Հայտնում ենք, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երկուսն էլ խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով», - ասվում է հայտարարության մեջ:

Վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելը հրթիռակոծվել էր նոյեմբերի 21-ին: Ի պատասխան՝ Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները գրոհ էին իրականացրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ռազմական դիրքերի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել