Վարչապետի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
16:53 - 28 դեկտեմբերի, 2020

Վարչապետի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել