ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|
16:34 - 29 դեկտեմբերի, 2020

ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտադիր Է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է՝ դեկտեմբերի 29-ին:

«Մենք ունենք զորքեր, որոնք մասնագիտանում են կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքներից պաշտպանության բնագավառում, եւ դրանք (այդ սպառնալիքներին նախապատրաստաման միջոցառումները – ծանոթ. խմբ.) մեր զինավարժանքների մի մասն են: Բայց մենք պետք Է բարելավենք մեր ունակություններն այդ բնագավառում»,- ասել Է նա: Մասնավորապես, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում Է գործընկեր երկրների հետախուզությունների միջեւ տվյալների փոխանակման բարելավման վրա: Ստորտենբերգը նշել Է, որ այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ցույց տվեց համավարակը, թեեւ կորոնավիրուսը, նրա խոսքով, «բնական ծագման Է»:

«Դա լաբորատորիայում ստեղծված վիրուս չԷ, բայց, անշուշտ, այն ցույց տվեց այն սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս կենսաբանական նյութերի կիրառման դեպքում»,- ասել Է գլխավոր քարտուղարը: «Այդ զենքն ինչպես նաեւ քիմիական զենքը, արգելված են միջազգային իրավուքով, բայց մենք պետք Է պատրաստ լինենք դրա կիրառմանը, քանի որ գիտենք, որ այդ զենքը նախկինի պես գոյություն ունի, եւ կա դրա կիրառման վտանգ՝ պետական խաղորդների եւ ահաբեկիչների կողմից»,- կարծում Է նա: Նրա խոսքով՝ նման գրոհի դեպքում ՆԱՏՕ-ն անհապաղ կձեռնարկի պատասխան գործողություններ՝ կախված հարձակման մասշտաբներից:

«ՆԱՏՕ-ն արգելված զենք չունի, բայց մենք ունենք մի շարք հնարավորություններ դրան համաչափ հակազդելու համար: Եթե մենք ակտիվացնենք (Հյուսիսատլանտյան պայմանագրի) հոդված 5-ը կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա մենք կօգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունենք»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել