Մեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան |pastinfo.am|
09:39 - 10 հուլիսի, 2019

Մեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան |pastinfo.am|

pastinfo.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գագիկ Հեբոյանը բերվեց դատարան։ Դատական նիստին ներկա է նաեւ գործով մյուս մեղադրյալ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Արմեն Անտոնյանը, Ներսես Հարությունյանը, Գագիկ Մայիլյանը, Արմեն Մաիլյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ Հենրիկ Մաղաքյանը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազն է Արմեն Չախոյանը։

Նշենք, որ լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ պաշտպանական կողմը առարկություն է ներկայացրել դեռ առաջին դատական նիստին՝ պատճառաբանելով, որ դատավորը կաշկանդված է լրատվամիջոցների տեսա և լուսանկարահանմամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝՝ նախորդ դատական նիստին ավարտվեց վկաների հարցաքննության փուլը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել