Դատարանը քննում է Արմեն Թավադանի կալանավորման միջնորդությունը |news.am|
09:14 - 26 դեկտեմբերի, 2019

Դատարանը քննում է Արմեն Թավադանի կալանավորման միջնորդությունը |news.am|

news.am: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին դատարանն սկսել էր քննել Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը ձերբակալության իրավաչափության մասին։ Այն պահին, երբ քննվում էր փաստաբանի բողոքը, ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց կալանվորման մասին։ Օրենսդրության համաձայն, երկու հարցը՝ որպես փոխկապակցված, քննվում է միաժամանակ։

Արմեն Թավադյանը ձերբակալվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի քրեական գործով։ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (վկայի կամ տուժածի կաշառում՝ կեղծ ցուցմունքներ տալու նպատակով, հանցավոր խմբի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ)։

Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձություններից տուժածներից մեկին եւ առաջարկել հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չգնալ դատական նիստերին՝ ասելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը նրան տրամադրելու է որպես դրամական օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել