armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այս պահին շարունակվում է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Այն սկսվել էր երեկ, սակայն չէր ավարտվել, եւ նիստը հետաձգվել էր։ Ռազմիկ Աբրահամյանը դատարան էր գնացել առանց բժիշկների հսկողության, իր պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ, ապա՝ նրա հետ միասին հեռացել:
Այսօրվա դատական նիստին եւս Աբրահամյանը մասնակցում է:
Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
comment.count (0)