Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է անվճար. առողջապահության փոխնախարար
10:54 - 05 հունվարի, 2021

Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է անվճար. առողջապահության փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում:
 
Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու են բացառապես ԱՆՎՃԱՐ` պետական պատվերի շրջանակում:
 
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն Կառավարության որոշում):
 
Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել