ermenihaber.am։ Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի հարավ-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիան խիստ դատապարտելի է:
«Արաբական պետության ինքնիշխանության (սուվերենության) վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է»:
Եգիպտոսը կոչ է արել Արաբական պետությունների լիգային շտապ ժողով գումարել՝ քննարկելու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի հարցը:
Արաբական պետությունների լիգան ընդունել է Եգիպտոսի կոչը և անդամ երկրների արտգործնախարարների շտապ ժողով հրավիրելու որոշում կայացրել:
comment.count (0)