Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար. Քոչարյան |1lurer.am|
14:16 - 15 հունվարի, 2021

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Այդ զեկույցը շատ կարևոր է և պետք է հասանելի լինի հանրությանը: Այն պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու այն ժամանակվա թերությունները, և իհարկե, լավ կլիներ ներկայացվեր ավելի վաղ, որպեսզի որոշակի դասեր քաղեինք մինչև այս պատերազմի սկսվելը:

Զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար, և լավ կլիներ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը և պետական անվտանգային կառույցները իրենց կարողություններն ուղղեին ավելի շեշտադրված՝ թե՛ սպառազինության կառուցվածքի, թե՛ մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրեինք»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել