Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|
11:17 - 18 հունվարի, 2021

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես նախազգուշացնում է ԱՄՆ-ին, որ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը շարունակի անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների: Այս մասին գրում է իրանական Tasnim-ը:

Ըստ Ղաթիբզադեի՝ Իրանն այս առնչությամբ հրապարակել է պաշտոնական հուշագիր և ներկայացրել այն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

«Այդ հուշագրում ամերիկյան կողմին նախազգուշացրել ենք, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը չդադարի իր անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների միջազգային կազմակերպություններում, ինչպես ՄԱԿ-ում, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում, որոնց գլխավոր գրասենյակները տեղակայված են ԱՄՆ տարածքում»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել