Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|
17:42 - 18 հունվարի, 2021

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է հունվարի 18-ին Ազգային ժողովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել