tert.am: Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին:
Վերջինս հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակաուղղված են երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունն առավելագույնի հասցնելուն:
Նա հավելել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:
comment.count (0)