armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստնյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ նիստը ուշացումով սկսելու պատճառը թարգմանչի բացակայությունն էր: Դատավորը տեղեկացրեց, որ Խաչատուրովի թարգմանիչն այս պահին այլ գործի շրջանակներում մասնակցում է այլ դատական նիստի:
Թարգմանչի ներկայությունն ապահովելու համար հայտարարվեց ընդմիջում:
comment.count (0)