Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը. Յենս Ստոլտենբերգ |1lurer.am|
17:59 - 19 հունվարի, 2021

Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը. Յենս Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը: Դա Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցի պատասխանն էր: Այս մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է հարգել պետությունների ինքնիշխանությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»,- ասել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել