Առաջարկվում է պատգամավորական դրամական փոխհատուցումն ուղղել առաջին կարգի զինհաշմանդամներին |hetq.am|
15:23 - 21 հունվարի, 2021

Առաջարկվում է պատգամավորական դրամական փոխհատուցումն ուղղել առաջին կարգի զինհաշմանդամներին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումն ուղղել պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին:

Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքներում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ օրենքները լրացնել նոր հոդվածով, ըստ որի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով Ազգային ժողովի աշխատակազմը փոխանցում է Պաշտպանության նախարարությանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն:

Նշենք նաև, որ այս փոխհատուցումը չի դասվում պատգամավորների աշխատավարձի (հավելավճար, պարգևավճար) շարքում: Այն նախատեսված է պատգամավորական գործունեության համար իրականացվող ծախսերի փոխհատուցման համար: Նման փոխհատուցում տրամադրվում է նաև ավագանու անդամներին` չնայած վերջիններիս աշխատանքը կամավորական սկզբունքով է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել