Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը |tert.am|
06:07 - 10 հուլիսի, 2019

Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը |tert.am|

tert.am: Հուլիսի 9-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորման մեկ տարբերակ ունի միայն:

«Խոսելով տարածաշրջանում կայունության մասին՝ մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռազմական լուծում չկա, միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն», - Տուսկին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել