Իսրայելը վերանայում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների ծրագրերը. Al Jazeera |tert.am|
14:01 - 27 հունվարի, 2021

Իսրայելը վերանայում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների ծրագրերը. Al Jazeera |tert.am|

tert.am: Իրանի դեմ ուղղված գործողությունների իսրայելական ծրագրերը վերանայվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում իր ելույթում, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:

Կոչավին ասել է, որ իսրայելական կողմն այդ քայլին է գնացել նրանից հետո, երբ վերջին ամիսներին Իրանը վերսկսել է իր միջուկային ծրագիրը:

«Այս հիմնարար վերլուծության լույսի ներքո ես Իսրայելի Պաշտպանության ուժերին հանձնարարել եմ պատրաստել մի շարք օպերատիվ պլաններ, ի լրումն արդեն գործողների», - ասաց Կոչավին:

Զինվորականը նշել է, որ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն: Սա ակնհայտորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ազդանշան է` Իրանի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերության հարցում զգույշ լինելու համար:

«2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալը` նույնիսկ մի քանի բարելավումներով, գործնական և ռազմավարական տեսանկյունից վատ է և սխալ», - ասել է Կոչավին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել