Ռուսաստանը ներառվել է ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների թվում |hetq.am|
22:43 - 28 հունվարի, 2021

Ռուսաստանը ներառվել է ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների թվում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները ներառվել են առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների ցանկում, որոնք թվարկվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից։ Այդ մասին նշվում է հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական հանձնաժողովի նախագահ Ստյուարտ Պիչի հայտարարության մեջ, որը տեղադրվել է հունվարի 27-ին՝ կազմակերպության պաշտոնական կայք էջում։ 

Պիչի խոսքերով՝ Ստոլտենբերգը դիմել է կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարներին և «կիսվել միջազգային անվտանգության հետ կապված իր հայացքներով և տեսակետներով»։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշնակիցներին շարունակել մեծացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը, ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներ մեջ և ապահովել մեր զինված ուժերի պատրաստականությունը՝ դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչությունը և Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերը»,- նշվում է նրա հայտարարության մեջ։ Պիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ամենահաջող ռազմական միավորումն է, որն ընդունակ է ադապտացվելու առկա իրավիճակներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել