Վահան Բադասյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է |armtimes.com|
13:45 - 01 փետրվարի, 2021

Վահան Բադասյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է |armtimes.com|

armtimes.com։ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան:

Այս մասին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը կալանավորվել էր հունվարի 29-ին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Առաջադրված մեղադրանքում Բադասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Պաշտպանը ասաց, որ առավոտյան է հանդիպել իր պաշտպանյալին. «Տրամադրությունը լավ է, առավոտյան բժիշկը զննել է Վահան Բադասյանին, առողջական խնդիրներ չունի, չի բողոքում, իսկ պահման պայմանների վերաբերյալ ոչինչ չասաց»,- նշեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հունվարի 28-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետին զենքի ուժով հեռացնելու կոչեր է հնչեցրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել