Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը |armenpress.am|
17:43 - 05 փետրվարի, 2021

Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց խորհրդարանի բյուջետային գրասենյակի 2020 թվականին կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը: Հաշվետվությունը հանձնաժողովի նիստում ներկայացրեց գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը:

«Բյուջետային գրասենյակը 2020 թվականի ընթացքում ստացել է 115 հարցում, որից 76-ը՝ պատգամավորներից,  7-ը՝ խմբակցություններից, 32-ը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից: Հարցումների հիման վրա պատրաստվել և Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներին են տրամադրվել 586 տեղեկանքներ»,- ասաց Բարսեղյանը:

Գրասենյակը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացրել է 280 առաջարկ, որոնց 1/3-ն ընդունվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել