Վարչապետի հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Իմ քայլը»
22:13 - 07 փետրվարի, 2021

Վարչապետի հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Իմ քայլը»

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ քայլը» դաշինքը։

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել