tert.am: Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել ռազմաօդային ուժերի ամրապնդման ծրագրին, որի իրականացման համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ 9 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ և այլ ժամանակակից ռազմական տեխնիկա կմատակակարվի: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Ծրագիրը հրեական երկրի կողմից հաստատվել է 3 տարի ուշացումով:
Նշվում է՝ հարցի շուրջ քննարկումները, որոնց մասնակցել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տևել են ավելի քան 7 ժամ:
Ռազմական սարքավորումների շարքում, որոնք Իսրայելը նախատեսում է գնել ԱՄՆ-ից, ներառված են «Չինուկ» ուղղաթիռներ, «Ֆ-35» և «Ֆ-16» կործանիչներ, ռումբեր և այլ ժամանակակից զենքեր:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելի ֆինանսների նախարարությունը դեմ է ծրագրին, քանի որ այն ֆինանսավորելու համար Թել Ավիվը ստիպված է լինելու վարկ վերցնել ամերիկյան բանկերից, որը կնշանակի Իսրայելին ԱՄՆ կողմից տրամադրվող տարեկան օգնության կրճատում:
comment.count (0)