Չեմ պատրաստվում ներգրավվել քաղաքական որևէ գործընթացում. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

 |armenpress.am|
12:45 - 09 փետրվարի, 2021

Չեմ պատրաստվում ներգրավվել քաղաքական որևէ գործընթացում. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ երբևէ ներգրավված չի եղել և չի պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում:

Այս մասին Լիլիթ Թադևոսյանը հայտնեց Ազգային ժողովում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում՝պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Ո՛չ 2008 թվականին, ո՛չ էլ այսօր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի: Դա կարող է վկայել իմ անցած ճանապարհը, բացառապես զբաղվել եմ իմ մասնագիտական աշխատանքով ու կատարել եմ իր պարտականությունները որպես մեղադրող դատախազ: Որպես դատավոր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում»,- ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել