Մարուքյանը դրական գնահատեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի զեկույցը
 |1lurer.am|
16:21 - 09 փետրվարի, 2021

Մարուքյանը դրական գնահատեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի զեկույցը |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի ներկայացրած զեկույցը, հնչած հարցերին տրված պատասխանները:  

«Պատգամավորները մշտապես իրենց հարցերի պատասխանները դատավորի, ՍԴ, ԲԴԽ անդամների թեկնածուներից ակնկալում են ստանալ այնպիսի գնահատականներով, ինչպես ձևակերպել են, և եթե դա տեղի չի ունենում, ասում են՝ տեսնում եք, մեզ նման չեք մտածում, ձեզ ո՛նց ընտրենք, և այդտեղ սկսվում է խզումը»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այդ խնդիրը տարիներ շարունակ կա, երբ պատգամավորն ուզում է քաղաքական պրոցեսների վերաբերյալ դատավորի գնահատականը լսել երկրի գլխավոր ամբիոնից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել