Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար
 |tert.am|
17:27 - 09 փետրվարի, 2021

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար |tert.am|

tert.am: ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։

Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։

«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», - նշեց փաստաբանը։

Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել