ԿԳՄՍ նախարարը հերքեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորին հրաժարական պարտադրելու մասին հայտարարությունները
 |1lurer.am|
18:00 - 10 փետրվարի, 2021

ԿԳՄՍ նախարարը հերքեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորին հրաժարական պարտադրելու մասին հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Ափսոսանք եմ հայտնում նման ելույթի համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերջին հայտարարություններին, թե իրեն վարչապետի անունից հրաժարականի պահանջ է փոխանցվել:

ԿԳՄՍ նախարարը հերքեց Դարբինյանի հայտարարությունները:

«Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, և ընդամենը կարող եմ ասել՝ խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա: Մի՛ փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ չկա: Իսկ Կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բուհը լավ բուհ է, որի հետ չկա որևէ խնդիր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել